Posted in Մայրենի

«Չարաճճի Գարնան արկածները»

Այս տարվա Գարունը շաաա՜տ չարաճճի է։ Եկած-չեկած չի թողնում տանից դուրս գանք։ Չի թողնում նույնիսկ դպրոց գնանք, ասում է, թե տանը դասերը սովորեք։ Մի խոսքով, չի թողնում գարունը վայելենք։ Բայց ես չարաճճի Գարունից չեմ վախենում։ Ես ամեն ինչ անելու եմ, որ նա խելոքանա և հասկանա, որ տանը չենք կարող երկար մնալ, պետք է դուրս գանք, խաղանք, գնանք դպրոց։ Մի օր որոշել էի գնալ «Կենգուրու» մրցույթի։ Այդ չարաճճի Գարունը եկավ և ասաց՝ չես գնալու։ Ես մի քիչ տխրեցի, բայց որոշել եմ՝ պետք է պատժեմ չարաճճիին և անպայման մի օր կգնամ մրցույթին։

Posted in Մայրենի

Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան)

Ծիծեռնակին
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Posted in Մայրենի

«Գարնանամուտ» Համո Սահյան

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Posted in Без рубрики, Մայրենի

Կորոնավիրուսը չինացի զբոսաշրջիկ է, ով ճամփորդում է աշխարհում🏖️🧳🌐🗿

Կորոնավիրուսը շաաա՜ատ հետաքրքրասեր է։ Նա ծնվել է Չինաստանի ՈՒհան քաղաքում։ Նա շրջեց Չինաստանով մեկ և մտածեց, որ ուզում է ամբողջ աշխարհը տեսնել, մոտիկից ծանոթանալ տարբեր ազգերի հետ։ Հավաքեց ճամպրուկն ու գնաց Իտալիա։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Հետո եկավ Ադրբեջան։ Այնտեղ իրեն դուր չեկավ։ Հետո գնաց Իրան, Վրաստան և վերջապես հասավ Հայաստան։ Բայց վստահ եմ՝ Հայաստանում նա երկար չի մնա, քանի-որ այստեղ եղանակը սկսում է տաքանալ, իսկ նա շոգ չի սիրում։ Երևի մտածում է՝ հաջորդը ո՞ր երկիր գնա։

Posted in Մայրենի

Մայրենի

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին և բառակապակցություններին իմաստով մոտ բառեր․

Օրինակ՝ Խելոք եղբայրը միշտ աշխատեցնում է (բանեցնում է) հիմարին։ 

1․ Փոքր եղբայրը գնաց ջոկ  (  առանձին   ) ապրելու։

2․ Մոզին մի ոսկով վաճառեց մի ավերված շինության  (   ամայացված փլատակի  ) ։

3․ Մի հին ավերակի մոտից անցնելիս ձեն է տալիս  (   կանչում է  )՝ ա՜, մոզի՜, արի՛, հե՜յ․․․։

4․  Ագահ  ( աչքածակ )  եղբայրը ոսկին խլեց հիմարի ձեռքից։